Իրավաբանական աջակցություն անշարժ գույքի գործարքներում

Անշարժ գույքի գործարքը պահանջում է ոչ միայն ճիշտ ընտրություն, այլ նաև իրավական հստակություն։ CapitalCity-ն աջակցում է փաստաթղթերի նախնական ստուգման, գործարքի ռիսկերի գնահատման և առուվաճառքի կամ վարձակալության գործընթացի իրավական ուղեկցման փուլերում։

Իրավաբանական աջակցություն անշարժ գույքի գործարքներում

Փաստաթղթերի ստուգում

Ուսումնասիրում ենք գույքի փաստաթղթերը, սեփականության հիմքերը և հնարավոր իրավական սահմանափակումները― գործարքից առաջ ռիսկերը նվազեցնելու համար.

Առուվաճառքի գործարքի ուղեկցում

Աջակցում ենք առուվաճառքի գործընթացի նախապատրաստմանը, պայմանավորվածությունների հստակեցմանը և գործարքի իրավական կողմի կազմակերպմանը.

Վարձակալության պայմանագրեր

Օգնում ենք կազմել կամ ստուգել վարձակալության պայմանագրերը― հաշվի առնելով կողմերի իրավունքները, պարտավորությունները և վճարման պայմանները.

Խորհրդատվություն գնորդի և վաճառողի համար

Տրամադրում ենք խորհրդատվություն գնորդներին, վաճառողներին և վարձակալներին― գործարքի ընթացը ավելի հասկանալի և անվտանգ դարձնելու համար.

01

Նախնական խորհրդատվություն

Հասկանում ենք հաճախորդի նպատակը, գործարքի տեսակը և անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակը։

02

Անշարժ գույքի ընտրություն

Օգնում ենք ընտրել պահանջներին, բյուջեին և իրավական պայմաններին համապատասխան անշարժ գույք՝ նախապես գնահատելով օբյեկտի փաստաթղթային և գործարքային հնարավոր ռիսկերը։

03

Փաստաթղթերի ուսումնասիրություն

Ստուգում ենք ներկայացված փաստաթղթերը և առանձնացնում հնարավոր իրավական հարցերը։

04

Գործարքի ուղեկցում

Աջակցում ենք մինչև գործարքի ավարտ― պահպանելով գործընթացի հստակությունն ու կազմակերպվածությունը։

Ինչու է կարևոր իրավաբանական ստուգումը

Անշարժ գույքի գործարքներում նույնիսկ փոքր փաստաթղթային անճշտությունը կարող է առաջացնել լրացուցիչ ծախսեր, ժամանակի կորուստ կամ իրավական խնդիրներ։ Նախնական ստուգումը օգնում է ժամանակին նկատել ռիսկերը, հստակեցնել կողմերի պարտավորությունները և կայացնել ավելի վստահ որոշում։

  • Նվազեցնում է գործարքի ռիսկերը
  • Պարզեցնում է փաստաթղթային ընթացակարգերը
  • Օգնում է խուսափել անորոշ պայմանավորվածություններից

Պատրաստվո՞ւմ եք կատարել անշարժ գույքի գործարք

Մեր մասնագետները կօգնեն ստուգել փաստաթղթերը, գնահատել հնարավոր ռիսկերը և կազմակերպել գործարքի իրավական ընթացքը։