ՄԵՐ ՄԱՍԻՆ

Capital City-ն անշարժ գույքի ոլորտում վստահելի գործընկեր է, որը միավորում է փորձը, պատասխանատվությունն ու հաճախակենտրոն մոտեցումը։ Մենք օգնում ենք մեր հաճախորդներին հեշտությամբ կողմնորոշվել անշարժ գույքի շուկայում՝ առաջարկելով անհատական լուծումներ և մասնագիտական աջակցություն յուրաքանչյուր փուլում։

Մեր նպատակն է ստեղծել հուսալի համագործակցություն՝ ապահովելով թափանցիկ, անվտանգ և արդյունավետ գործարքներ։ Յուրաքանչյուր հաճախորդի հաջողությունը մեր աշխատանքի ամենակարևոր արդյունքն է։

ՄԵՐ ԹԻՄԸ

Մեր թիմը բաղկացած է ոլորտի փորձառու և նվիրված մասնագետներից, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնում են հաճախորդների լավագույն արդյունքն ապահովելու համար։

Մենք մշտապես հետևում ենք շուկայի փոփոխություններին, կատարելագործում մեր մասնագիտական կարողությունները և աշխատում ենք բարձր պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուր գործարք դարձնելով հարթ, անվտանգ և արդյունավետ։

Capital City team

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք առաջարկում ենք անշարժ գույքի ոլորտի ամբողջական ծառայություններ՝ բնակարանների, առանձնատների, կոմերցիոն տարածքների և հողատարածքների առքուվաճառք, վարձակալություն և ներդրումային խորհրդատվություն։

Յուրաքանչյուր գործարքի ընթացքում ապահովում ենք իրավական աջակցություն, շուկայի վերլուծություն և անհատական մոտեցում՝ օգնելով հաճախորդներին կայացնել վստահ և շահավետ որոշումներ։

ԻՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՌԿՈՒՄ

Մենք առաջարկում ենք ոչ միայն անշարժ գույք, այլև վստահություն, հարմարավետություն և բարձրակարգ սպասարկում։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա իրեն լավագույնս համապատասխանող լուծումը՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։

Capital City-ում մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ՝ հիմնված ազնվության, պրոֆեսիոնալիզմի և փոխադարձ վստահության վրա՝ ապահովելով հաջող արդյունք յուրաքանչյուր համագործակցության ընթացքում։

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գույքի ընտրություն

Օգնում ենք գտնել ձեր պահանջներին, բյուջեին և նպատակին համապատասխան բնակարան, տուն կամ կոմերցիոն տարածք:

Վաճառք և վարձակալություն

Կազմակերպում ենք գույքի շուկայական ներկայացումը, դիտումները, բանակցությունները և հաճախորդների հետ կապը:

Իրավաբանական աջակցություն

Տրամադրում ենք խորհրդատվություն գործարքի փուլերում և աջակցում փաստաթղթերի նախնական ստուգման գործընթացում:

Ֆոտոնկարահանում և ներկայացում

Օգնում ենք գույքը ներկայացնել ավելի որակյալ ձևով― պրոֆեսիոնալ նկարների և ճիշտ գովազդային մոտեցման միջոցով:

8+Տարիների փորձ
3500+Բավարարված հաճախորդներ
5000+Կատարված գործարքներ
Երևան և մարզերԱմբողջ տարածքում